Օմանի Սուլթանությունը բարձր է գնահատում Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

22.06.2024 - 12:55 դիտում

Օմանի Սուլթանությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի եղբայրական պետություն ճանաչումը՝ ասված է այդ երկրի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Օմանի Սուլթանությունը բարձր է գնահատում այս դրական որոշումը և կոչ է անում միջազգային հանրության մնացած հատվածին՝ հետևել այդ օրինակին, որպեսզի պահպանվի պաղեստինցի ժողովրդի՝ իր անկախ պետությունը ստեղծելու իրավունքը, ինչպես նաև ակտիվացնել ջանքերը՝ ի նպաստ երկու պետությունների սկզբունքով լուծման մոդելի և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել են նախարարությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ