Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով

30.03.2024 - 14:49 դիտում

Երևան քաղաքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև։

Մարտի 30-ի ցերեկը, ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 1-3-ըն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ապրիլի 4-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ին, ապրիլի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ