Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Աննա Կոստանյան 27.03.2025 - 15:59
27.03.2025 - 15:59 դիտում

Երևան քաղաքում

մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում

մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 29-ի և 31-ի ցերեկը՝ նաև ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 3-6 մ/վ: Մարտի 29-31-ին, ապրիլի 1-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 27-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ