Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Աննա Կոստանյան 7.10.2024 - 14:35
7.10.2024 - 14:35 դիտում

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին և 12-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ