Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Աննա Կոստանյան 3.06.2024 - 18:17
3.06.2024 - 18:17 դիտում

Հանրապետությունում հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ին, 7-8-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 3-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

 

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ