Օգոստոսի 20-ին Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է. փոխքաղաքապետ

Աննա Կոստանյան 16.08.2022 - 18:04
16.08.2022 - 18:04 դիտում

Օգոստոսի 20-ին Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը:

«Ցավակցություններս եմ հայտնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցածի հետևանքով զոհվածների հարազատներին: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։  Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի, այդ թվում՝ հղի կին և մանկահասակ երեխա: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ