Քրիստինե Մկոյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Աննա Կոստանյան 27.06.2022 - 18:29
27.06.2022 - 18:29 դիտում

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Քվեատուփում եղել է 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Հակոբ Գրիգորյան` կողմ 0, Քրիստինե Մկոյան` կողմ 68, Արթուր Պողոսյան` կողմ 0:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ