Քրեակատարողական ծառայությունը գործարկել է նոր պաշտոնական կայք

Աննա Կոստանյան 8.04.2025 - 18:05
8.04.2025 - 18:05 դիտում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը գործարկել է նոր պաշտոնական կայք՝ www.psa.am:

«Կայքը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին համապատասխան՝ ապահովելով տեղեկատվության առավել մատչելիություն և հասանելիություն, ինչպես նաև հարմարավետ օգտագործման միջավայր։
Ինչ կգտնեք կայքում.
  • տեղեկություններ քրեակատարողական հիմնարկների մասին.
  • տեղեկություններ Ծառայության կենտրոնական մարմնի և հիմնարկների թափուր հաստիքների մասին.
  • օրենսդրական ակտեր և փաստաթղթեր.
  • ոլորտին վերաբերող վերջին նորությունները, ձեռքբերումները և ծրագրերը.
  • այլ տեղեկություններ:
Հետևե՛ք Քրեակատարողական ծառայության գործունեությանը նոր պաշտոնական կայքի միջոցով։
Կայքի հասցե՝ www.psa.am
Տեղեկացնում ենք նաև, որ փոխվել է Քրեակատարողական ծառայության թեժ գծի հեռախոսահամարը։
Նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 85-45»,- նշում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ