ՔՊ-ն այս անգամ էլ չի դիմի ՍԴ ընդդիմադիր 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ

Աստղիկ Խաչատրյան 13.01.2023 - 19:06
13.01.2023 - 19:06 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այս անգամ ևս չի դիմելու Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր 22 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Ազգային ժողովի խորհուրդը մեկ շաբաթով հետաձգել է հարցի քննարկումը, քանի որ նիստին չեն մասնակցել ընդդիմադիր պատգամավորները։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում դիմել ՍԴ՝ հարգելով Հայաստանի քաղաքացիների քվեն ընդդիմադիր կուսակցությունների օգտին։

Կոնջորյանը հիշեցրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգի» համաձայն՝ պատգամավորների կողմից քվեարկությունների կեսից ավելիին չմասնակցելու դեպքում հարցը ավտոմատ կերպով մտնում է խորհրդի նիստի օրակարգ՝ անկախ որևէ մեկի նախընտրությունից և հայեցողությունից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ