Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»,– նշել է Ավդալյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով։