Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է գլխավոր վարչություններից մեկի նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին

4.04.2025 - 19:31 դիտում

Արթուր Պողոսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության նորանշանակ պետ Վաղինակ Մարտիրոսյանին:

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Վաղինակ Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները: Կոմիտեի նախագահն ընդգծել է Վաղինակ Մարտիրոսյանի՝ համակարգում անցած ճանապարհը և վստահություն հայտնել, որ վերջինս կարող է արդյունավետորեն լուծել ստորաբաժանման առջև դրված խնդիրները:

Գլխավոր վարչության պետը շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և ընձեռված հնարավորության համար:

Աթուր Պողոսյանը շնորհավորել է նաև Վիգեն Մեսրոպյանին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ