Քննարկվել են Վասենաարյան համաձայնագրի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՊՆ պատվիրակությունը Վիեննայում է

Աստղիկ Խաչատրյան 17.06.2025 - 14:39
17.06.2025 - 14:39 դիտում

Հունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի հետ: Քննարկվել են Վասենաարյան համաձայնագրի շրջանակում համագործակցությանն ու դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Պատվիրակությունն ունեցել է նաև առանձին հանդիպումներ ԱՄՆ և Ֆրանսիայի գործընկերների հետ: Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի վերահսկման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ