Քիմ Քարդաշյանի տպավորիչ կերպարները՝ Dolce & Gabbana-ի Alta Moda շոուին և հաջորդած խնջույքին

Աննա Կոստանյան 10.07.2023 - 14:14
10.07.2023 - 14:14 դիտում

Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որը դարձել է իտալական հեղինակավոր Dolce & Gabbana նորաձևության տան ղեկավարներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի մուսան, մասնակցել է ապրանքանիշի ամենասպասված միջոցառմանը՝ Alta Moda շոուին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ այս առիթով 42-ամյա Քարդաշյանը կրել է մուգ մանուշակագույն զգեստ, որը համադրել է բարձրակրունկների և շքեղ մանյակի հետ:

Պարբերականը նկատում է, որ աստղը իտալական Պուլիայում անկացվող ցուցադրությանը շքեղ տեսք է ունեցել:

Ավելի ուշ երեկոյան նա մասնակցել է Dolce & Gabbana-ի կազմակերպած խնջույքին, որին ներկայացել է ամբողջովին սևազգեստ՝ սեղմիրանով ու քողով, իսկ նրա կերպարն ամբողջացրել է Dolce & Gabbana-ին բնորոշ աքեսուարներից մեկը՝ մեծ ոսկեգույն կախազարդը:

Քարդաշյանը ժամանել է Դոմենիկո Դոլչեի ուղեկցությամբ: Նրանց հետ է եղել նաև հեռուստաաստղի մարը՝ Քրիս Ջեները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ