Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Գոհար Ստեփանյան 23.04.2021 - 11:48
23.04.2021 - 11:48 դիտում

Ապրիլի 22-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Ռ․ Պ․-ի ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ