Քաղաքացին ընկել էր 4 մետրանոց փոսը․ օգնության են հասել փրկարարները

Աստղիկ Խաչատրյան 26.10.2023 - 22:38
26.10.2023 - 22:38 դիտում

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վանի Հերոսներ փողոցի տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացի Ա. Դ.-ին (ծնված 1987 թ․) դուրս են բերել փոսից (մոտ 4 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ