Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

28.04.2024 - 11:45 դիտում

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:59-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապուտան գյուղի վերջնամասից չորս քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է. քաղաքացուն սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները քաղաքացիներին սարից իջեցրել (մոտ 6 կմ), իսկ կոտրվածք ստացած Լ. Մ.-ին (ծնված 1988 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ