Քաղաքացիները ցանկացել են խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք

Աննա Կոստանյան 23.02.2021 - 13:23
23.02.2021 - 13:23 դիտում

Այսօր առավոտյան «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անհնազանդության ակցիաների շրջանակներում քաղաքացիները ցանկացել են խոչընդոտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք:Չնայած դրան, վարչապետը մուտք է գործել շենք եւ խորհրդակցություն է անցկացրել շրջակա միջավայրի նախարարությունում: Իսկ դրսում ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նրանց հաջողվել է քաղաքացիների մեծ մասին հեռացնել կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, որտեղ նրանք հավաքվել էին իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ