Քաղաքացիները շրջափակել են կառավարության շենքը

Աննա Կոստանյան 22.12.2020 - 18:38
22.12.2020 - 18:38 դիտում

Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել ՀՀ կառավարության և Գլխավոր դատախազության շենքերը: Այս մասին Սաղաթելյանն ասաց Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում: «Մի մասը ժողովրդի մնում է այստեղ, մյուս մասը շրջափակում է կառավարության եւ դատախազության շենքերը, որովհետեւ այս կառավարության գործունեությունն այլեւս մեզ պետք չէ: Սադրանքների չենք տրվում, որեւէ մեկը փորձ չանի մտնի այս շենք, որովհետեւ դա այս պահին մեզ պետք չէ: Պետք է պետական ողջ համակարգը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Սաղաթելյանը: Իշխան Սաղաթելյանը հավելեց, որ սահմանադրական ճանապարհներով հետեւողականորեն շարունակելու են վարչապետի հրաժարականի պահանջով իրենց պայքարը:
Քաղաքացիներն այնուհետեւ շրջափակել են կառավարության շենքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ