Քաղաքացիական պատերազմը կլինի ոչ միայն Արցախի, այլև՝ Հայոց պետականության վերջը. Լևոն Տեր-Պետրոսյանը մտահոգություն է հայտնել

Աննա Կոստանյան 5.12.2020 - 15:17
5.12.2020 - 15:17 դիտում

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի, այս մասին հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Նիկոլ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն՝ խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից», – նշել է Մուսինյանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ