«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ

1.09.2021 - 11:04 դիտում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսուցիչներ, ուսանողներ եւ դասախոսներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Կրթված և գիտակից քաղաքացի ունենալը մեր երկրի զարգացման կարեւոր նախադրյալն է:
Ուստի այս նշանակալի օրվա կապակցությամբ ուսուցչադասախոսական կազմին մաղթում եմ ուժ և եռանդ, բեղուն գործունեություն, իսկ աշակերտներին եւ ուսանողներին՝ սեր և նվիրում կրթության նկատմամբ, անկոտրում կամք՝ ջանասիրաբար աշխատելու և սերտելու գիտության բարիքները:
Օգտվելով առիթից՝ կրթության բնագավառի բոլոր երախտավորներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ այս կարևոր առաքելությունը ստանձն առնելու և պատվով կատարելու համար:
Հայրենիքի ապագան գիտելիքահեն հասարակությունն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ