Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը

Գոհար Ստեփանյան 11.12.2020 - 10:01
11.12.2020 - 10:01 դիտում
metro

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնւմ է, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,- գրել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ