Քաղաքապետարանում խուզարկությունից հետո ձերբակալվածներ կան

Աննա Կոստանյան 27.05.2025 - 16:27
27.05.2025 - 16:27 դիտում

Երևանի քաղաքապետարանի երկու նախկին աշխատակից ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Այս մասին Factor TV-ին հայտնեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Մենք արդեն հայտնել ենք, որ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեն ապացուցողական գործողություններ է իրականացրել։ Հենց այս գործողությունների արդյունքով էլ ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում` քաղաքապետարանի 2 նախկին աշխատակից։

Թե ովքեր են նրանք, վարույթն իրականացնող մարմնից չեն մանրամասնում։ Միայն տեղեկացնում են, որ վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։ Մեր տեղեկություններով՝ գործողություններն իրականացվել են քաղաքաշինության վարչությունում։ Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ դարձյալ նույն մասնաշենքից երկու պաշտոնյաներ էին ձերբակալվել և կալանավորվել։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ