Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գերատեսչությունների միջև

Աննա Կոստանյան 12.09.2022 - 19:31
12.09.2022 - 19:31 դիտում

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ռումինականը՝ Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղար Յուլիան Ֆոտան:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռումինական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, և գոհունակությամբ ընդգծել երկկողմ քաղաքական երկխոսության ներկա մակարդակը:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Հայկական կողմը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի իրականացրած ջանքերը:

Խորհրդակցությունների ավարտին Յուլիան Ֆոտային ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարար Միրզոյանը կարևորել է հայ-ռումինական քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև փոխադարձ պաշտոնական այցերը, որոնք նպաստում են երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը:

Զրուցակիցներն քննարկել են հայ-ռումինական փոխգործակցության ամրապնդման հնարավորություններն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ