Եվրամիությունը այս քննարկման միջոցով, որը սկսվում է կարճաժամկետ այցերի վիզաների ազատականացման և խաղաղության եվրոպական գործիքի միջոցով, աջակցում է Հայաստանին: Այս բանակցությունները, հուսով եմ, կհանգեցնեն ստեղծելու նոր հնարավորություններ ի նպաստ հայերի, բայց նաև ԵՄ-ի: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն:
Միրզոյանը ասաց, որ քաղաքական ասելիք այդտեղ չկա: «Մենք ունենք երկու կողմերի մեծ պատրաստակամություն, բանակցությունները սկսված են, բայց կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, տեխնիկական գործեր, որոնք պետք է արվեն, և մի մասը հենց մեր պարտավորություններն են: Կենսաչափական անձնագիրը մեկն է այն անելիքներից, որոնք պետք է ապահովեն, որ Հայաստանը և ԵՄ-ն կարողանան այդ որոշմանը գալ: Այստեղ բանակցությունները միմյանց համոզելու մասին չեն, այլ նաև պատկերացնելու այն ճանապարհը, այն քայլերը, որոնք պետք է արվեն երկու կողմերի կողմից էլ»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: