Փրկելով կյանքեր. Հովհաննես Խաչատրյանի գործը կշարունակեն զավակները

9.03.2021 - 17:14 դիտում

Համոզված լինելով, որ գուցե այս պատերազմն անվերադարձ բաժանի կնոջից ու որդիներից՝ նախքան ռազմաճակատ մեկնելը պայմանագրային զինծառայող Հովհաննես Խաչատրյանը պատգամեց կնոջը իրականություն դարձնել համատեղ կյանքի բոլոր երազանքները: Այդպես էլ եղավ. Հովհաննեսն ընկավ մարտի դաշտում: Կյանքեր փրկելը դարձավ Հովհաննեսի բնութագիրներից մեկը: Մարտի ծանր ու դաժան օրերին Հովհաննեսը կամքը չէր կորցնում: Միայն առաջ՝ առանց նահանջի ու հետդարձի: Զինակիցները դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հովհաննես Խաչատրյանի մասին միայն ակնածանքով են խոսում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ