Փրկարարներն արգելափակված ձիուն դուրս են բերել փոսից

Աստղիկ Խաչատրյան 21.11.2024 - 13:09
21.11.2024 - 13:09 դիտում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 21:46-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում ձին արգելափակվել է խրամափոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները կենդանուն դուրս են բերել արգելափակումից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ