Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց

Աննա Կոստանյան 14.01.2026 - 11:44
14.01.2026 - 11:44 դիտում

Հունվարի 13-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 08։00-ը ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Փրկարար ծառայությունից:

ՓԾ ստորաբաժանումները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին, Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «Ճանշին»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 101 տրանսպորտային միջոց և 247 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ