Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

26.01.2025 - 09:23 դիտում

Հունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Աբովյան, Մարալիկ քաղաքներում, Տրետուք, Դդմաշեն գյուղերում և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ