Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա

Աննա Կոստանյան 26.01.2024 - 10:28
26.01.2024 - 10:28 դիտում

Հունվարի 25-ին` ժամը 17։26-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Շինուհայրի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ