Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա

Աննա Կոստանյան 3.02.2023 - 10:39
3.02.2023 - 10:39 դիտում

ՆԳՆ ՓԾ տնօրենի կարգադրությամբ փետրվարի 2-ի ժամը 20:06-ից փետրվարի 3-ի ժամը 01:20-ը, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետության տարբեր ավտոճանապարհներին փրկարարների կողմից իրականացվել է հերթապահություն:

Մասնավորապես՝ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, «Չայնիի», Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում,
Արագածոտնի մարզի Ուշի-Արտաշավան, Ուշի-Ապարան ավտոճանապարհներին,
Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի և Գավառ-Սևան ավտոճանապարհներին,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի, Լեռնանիստ, Սոլակ գյուղերի և Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհներին,
Շիրակի մարզի Վարդաղբյուր, Շիրակ գյուղերի և Ամասիա-Բյուրակն ավտոճանապարհներին,
Սյունիքի մարզի Վերին Խոտանան և Շինուհայր գյուղերի ավտոճանապարհներին,
Վայոց ձորի, Լոռու և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ