Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա

Աննա Կոստանյան 23.03.2022 - 10:10
23.03.2022 - 10:10 դիտում

Մարտի 22-ին, ժամը 09:26-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Մարտի 23-ի ժամը 03։40-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ