Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա

Աստղիկ Խաչատրյան 28.01.2022 - 09:23
28.01.2022 - 09:23 դիտում

Հունվարի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Եղվարդ և Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Տաթև և Սառնակունք, Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան և Լեռնուտ, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր և Վերնաշեն, Արագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերում և Ծաղկահովիտ–Ռյա Թազա, Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսաելյան, Լեռնուտ-Շիրակ ավտոճանապարհներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 27 ավտոմեքենա և 50 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ