Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա

Աստղիկ Խաչատրյան 26.01.2022 - 08:19
26.01.2022 - 08:19 դիտում

Հունվարի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Ազատեկ, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Կոտայքի մարզի Մրգաշեն, Արագածոտնի մարզի Կանիաշիր, Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղերում, Ամասիա-Բանդիվան, Ամասիա-Գյումրի, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ջամշլու, Ծաղկահովիտ-Ապարան, Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհներին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և 18 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ