Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա

Աստղիկ Խաչատրյան 21.12.2021 - 08:55
21.12.2021 - 08:55 դիտում

Դեկտեմբերի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ռյա Թազա գյուղում, Կոտայքի մարզի Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք գյուղերում, Գեղաձոր-Հնաբերդ ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ