Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա

Գոհար Ստեփանյան 9.03.2021 - 10:19
9.03.2021 - 10:19 դիտում

Մարտի 7-ից 8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Բյուրական գյուղում և Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա և 37 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ