Փրկարարները 5 դեռահասներին օգնել են բարձրանալ ձորից

Աննա Կոստանյան 22.12.2023 - 20:09
22.12.2023 - 20:09 դիտում

Դեկտեմբերի 22-ին, ժամը 15։45-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հինգ դեռահաս իջել են Նուռնուս գյուղի մոտակա ձորը և տեղանքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում ինքնուրույն բարձրանալ․ երեխաներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Դեռահասներից մեկն ինքնուրույն դուրս է եկել ձորից:

Փրկարարները Դ․ Մ․-ին (ծնված 2011 թ.), Գ․ Ե․-ին (ծնված 2010 թ.), Ս․ Խ․-ին (ծնված 2010 թ.) և Տ․ Ս․-ին (ծնված 2010 թ.) ուղեկցել են անվտանգ տարածք․ բժշկական օգնության անհրաժեշտություն չի առաջացել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ