Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար

Աստղիկ Խաչատրյան 25.12.2023 - 19:20
25.12.2023 - 19:20 դիտում

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:53-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սդղի գյոլ» կոչվող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ