Փրկարարները քաղաքացու տանը հայտնաբերել են իժ տեսակի օձ

29.05.2022 - 15:17 դիտում

Մայիսի 29-ին, ժամը 11:40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դովեղ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Դովեղի հենակետի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ