Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել գետից

Աստղիկ Խաչատրյան 19.02.2025 - 20:17
19.02.2025 - 20:17 դիտում

Փետրվարի 19-ին` ժամը 09։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ  է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից և հայտնվել է գետում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ժամը 15։44-ին փրկարարները հայտնաբերել են Ռ․ Ք․-ի (ծնված 1984 թ․) դին և դուրս բերել գետից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ