Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Վանաձորի արհեստական լճից

Աննա Կոստանյան 28.06.2023 - 15:49
28.06.2023 - 15:49 դիտում

Հունիսի 28-ին՝ ժամը 12:47-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի արհեստական լճերից մեկում դի է նկատվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 1/1 հասցեի հարևանությամբ գտնվող արհեստական լճից։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ