Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին

Աննա Կոստանյան 12.07.2023 - 12:13
12.07.2023 - 12:13 դիտում

Հուլիսի 12-ին, ժամը 06։42-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ՀԷԿ-ի ջրավազանում տղամարդու դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրավազանից դուրս են բերել Յ. Դ.-ի (ծնված 1939 թ.) դին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ