Փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերել են 2-ամյա Տիգրանի դին

24.05.2025 - 11:35 դիտում
ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի՝ 2 տարեկան Տիգրանի դին։
«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։
Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,- գրել է Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:

Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին՝ ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել էին որոնողական աշխատանքները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ