Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել UAZ մակնիշի ավտոմեքենա

Աննա Կոստանյան 2.06.2025 - 18:14
2.06.2025 - 18:14 դիտում

Հունիսի 2-ին՝ ժամը 13:07-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղում՝ լճի մեջ, ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը՝ ջրասուզակով։

Ջրասուզակը ամրակապել է UAZ մակնիշի ավտոմեքենան, իսկ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել այն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ