Փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 սահնօձ

27.08.2022 - 10:46 դիտում

Օգոստոսի 24-27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում և Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ