Փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ

Աստղիկ Խաչատրյան 19.08.2022 - 08:20
19.08.2022 - 08:20 դիտում

Օգոստոսի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Զովունի և Առինջ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ