Փոքրիկների օրը՝ մեծ ժպիտներով. հունիսի 1-ը Գյումրիում

1.06.2026 - 16:13 դիտում

Այս օրը ևս մեկ առիթ է հիշեցնելու, որ յուրաքանչյուր երեխա արժանի է սիրո, հոգատարության, կրթության և անվտանգ միջավայրում մեծանալու հնարավորության։ Երեխաները մեր ապագան են, և նրանց երջանկությունն ու բարեկեցությունը յուրաքանչյուր հասարակության զարգացման կարևոր նախապայմանն են։ Գյումրիում Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվել է տոնական ու գունեղ միջոցառումներով։ Քաղաքի տարբեր հատվածներում, ճեմափողոցներում և այգիներում կազմակերպվել են համերգային ծրագրեր, խաղեր, մրցույթներ, ժամանցային և մշակութային միջոցառումներ, որոնք փոքրիկներին պարգևել են ուրախ ու հիշարժան օր։ Տոնը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ երեխաների ժպիտը, անհոգ մանկությունն ու պաշտպանվածությունը բոլորիս պատասխանատվության ներքո են գտնվում են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ