Փոփոխություններ և լրացում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում

Աննա Կոստանյան 2.02.2022 - 15:36
2.02.2022 - 15:36 դիտում

Փետրվարի 2-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ առաջարկվում է օրենքում ամրագրել, որ ախտաբանաանատոմիական դիահերձումները կատարվում են հիվանդությունների հետմահու ախտորոշման և մահվան պատճառը որոշելու նպատակով` միայն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում: Ըստ նրա` այդ դրույթի ամրագրումը թույլ կտա ախտաբանաանատոմիական գործունեությունը դարձնել վերահսկելի:

Առաջարկվում է նաև ախտաբանաանատոմիական դիահերձում չկատարելու դեպքում հնարավորություն տալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ունենալ դիակի խնամքի, մշակման և պահպանման ծառայություններ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, կարևորելով օրենքի նախագիծը, ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ