Փոփոխություններ Հողային օրենսգրքում

Աննա Կոստանյան 28.04.2021 - 14:41
28.04.2021 - 14:41 դիտում

Ապրիլի 28-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանի ներկայացմամբ քննարկվեց «ՀՀ հողային օրենսգրքումե փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կադաստրային արժեքի տարբերության վճարման պայման սահմանել այն դեպքերի համար, երբ, առանց հողամասի կադաստրային արժեքների տարբերության վճարման դրա նպատակային նշանակությունը փոխելուց հետո, հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ նախատեսվում է կրկին փոխել հողամասի նպատակային նշանակությունը կամ շինությունները:

Նախատեսվում է սահմանել իրավունքի պետական գրանցման մերժման հիմք հողամասի կադաստրային արժեքների վճարի տարբերության վճարված չլինելու դեպքերի համար: Հստակեցվում եւ սահմանվում են նաեւ քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում կադաստրային արժեքների տարբերության վճարման հետ կապված հարաբերությունները այն դեպքերում, երբ ինքնակամ կառույցներն օրինականացնելիս հողամասերի նպատակային նշանակությունը փոխվում է:

Օրենքի նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ