Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին

Աննա Կոստանյան 12.08.2022 - 15:26
12.08.2022 - 15:26 դիտում

Ադրբեջանի և Իրանի սահմանին մաքսանենգների և Ադրբեջանի սահմանապահների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Ադրբեջանը», մաքսանենգները, որոնք փորձել են Իրանից թմրանյութեր ներմուծել Ադրբեջան, կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Միջադեպը տեղի է ունեցել Յարդիմլի շրջանի Դիման գյուղի մոտ:

Սահմանապահների պատասխան կրակի հետևանքով մաքսանենգներից մեկը ՝ Իրանի քաղաքացի Աղաջան Նադիրզադեն, վիրավորվել է, երկրորդին հաջողվել է փախչել:

Ձերբակալվածի մոտից առգրավվել է մոտ 8 կգ մարիխուանա, ատրճանակ և փամփուշտներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ