Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ

Աննա Կոստանյան 16.11.2021 - 15:35
16.11.2021 - 15:35 դիտում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, ընթանում են տեղային մարտեր:

ՊՆ-ից հայտնում են՝ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։

Փխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք:

Ադրբեջանական կողմից էլ գերեվարվել է 6 հայ զինծառայող:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ